15:48  ,  31 հոկտեմբերի, 2019

Փարիզ․ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը քառորդ եզրափակիչում են

Փարիզում ընթացող «Մասթերս» մրցաշարի զուգախաղում Ռուսաստանի ներկայացուցիչներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ՝ երկու սեթում առավելության հասնելով Մարկուս Դանիելի (Նոր Զելանդիա) եւ Ֆիլիպ Օսվալդի (Ավստրիա) նկատմամբ՝ 6:4, 7:5։ Պայքարը տեւել է 1 ժամ 16 րոպե։

Խաչանովի եւ Ռուբլյովի հաջորդ մրցակիցը կլինի Մասիմո Գոնսալես (Արգենտինա) / Օսթին Կրայչեկ (ԱՄՆ) – Ռոհան Բոպանա (Հնդկաստան) / Դենիս Շապովալով (Կանադա) դիմակայության հաղթող զույգը։

Խաչանովն ու Ռուբլյովը Փարիզի մրցաշարի մենախաղում դուրս են մնացել պայքարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում