13:46  ,  31 հոկտեմբերի, 2019

Ստեֆեն Կարին ձեռքի կոտրվածք է ստացել

«Գոլդեն Սթեյթի» պաշտպան Ստեֆեն Կարին ձեռք կոտրվածք է ստացել «Ֆինիքսի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության խաղում։ 21-րդ րոպեին Աարոն Բեյնսի հետ բախման դրվագում Կարին անհաջող ընկել է ձեռքի վրա։

«Գոլդեն Սթեյթը» «Ֆինիքսին» պարտվել է 110։121 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում