02:15  ,  31 հոկտեմբերի, 2019

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Լեգանեսին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց «Լեգանեսի» հետ:

Արքայական ակումբը 5 գոլի առավելությամբ հաղթանակ տարավ «Լեգանեսի» նկատմամբ և այժմ 21 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:

«Ռեալի» գոլերը հեղինակեցին բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման և սերբ հարձակվող Լուկա Յովիչը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Լեգանես»՝ 5:0

Ռոդրիգո, 7, Տոնի Կրոս, 8, Սերխիո Ռամոս, 24 (11մ.), Քարիմ Բենզեմա, 69 (11մ.), Լուկա Յովիչ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս