01:56  ,  31 հոկտեմբերի, 2019

«Ռոման» 10 խաղացողներով հաղթեց «Ուդինեզեին», «Յուվենտուսը» հաղթեց «Ջենոային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Ուդինեզեի» հետ: Պաուլո Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

«Ռոմայի» կազմից աչքի ընկան Նիկոլա Ձանյոլոն, Քրիս Սմոլինգը, Ջաստին Կլույվերտը և Ալեկսանդր Կոլարովը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը:

Այժմ «Ռոման» 19 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է, իսկ «Ուդինեզեն» 10 միավորով 14-րդն է:

Միաժամանակ ընթացող «Յուվենտուս» - «Ջենոա» հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

«Յուվենտուսի» կազմից գոլի հեղինակ դարձան Լեոնարդո Բոնուչին և Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ «Ջենոայի» միակ գոլը խփեց Կրիստիան Կուամեն:

«Յուվենտուսն» այժմ 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ջենոան» 8 միավորով 17-րդն է:

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ուդինեզե» - «Ռոմա»՝ 0:4

Նիկոլա Ձանյոլո, 13, Քրիս Սմոլինգ, 51, Ջաստին Կլույվերտ, 54, Ալեկսանդր Կոլարով, 65 (11մ.)

Հեռացում

«Ռոմա». Ֆեդերիկո Ֆասիո, 31

«Յուվենտուս» - «Ջենոա»՝ 2:1 (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի, 36, Կրիշտիանու Ռոնալդու, 90+4 (11մ.) - Կրիստիան Կուամե, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում