23:02  +04,  30 հոկտեմբերի, 2019

Արսեն Պողոսյանն առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում

Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Պողոսյանը հոկտեմբերի 30-ին երկրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:

Մոսկվայում տեղի ունեցած մենամարտում Արսեն Պողոսյանը մրցավարների որոշմամբ հաղթանակ է տարել ռուսաստանցի Ռուստամ Կիրիմովի նկատմամբ:

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մենամարտը Արսեն Պողոսյանն անցկացրել էր այս տարվա սեպտեմբերին: Մենամարտում գրանցվել էր ոչ ոքի արդյունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ