17:50  ,  30 հոկտեմբերի, 2019

Գվարդիոլա. Չավին վաղ թե ուշ վերադառնալու է «Բարսելոնա»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» լեգենդ Չավի Էրնանդեսի մասին, որն այժմ գլխավորում է Քաթարի առաջնությունը ներկայացնող «Ալ-Սադը»:

«Չավին վաղ թե ուշ վերադառնալու է «Բարսելոնա»:  Նա հիմա շատ երիտասարդ է, սակայն ապագայում նա անպայման գլխավորելու է «Բարսելոնան»:

Կարծում եմ, որ Չավին մեծ հաջողությունների կհասնի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Նա ամբողջությամբ հասկանում է «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությունը և գիտի՝ ինչպես հաղթող թիմ ստանալ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Catalunya Radio-ն:

Հիշեցնենք, որ Չավի Էրնանդեսը «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ «Լա Մասիայի» սան է: Կատալոնական ակումբի հիմնական թիմի կազմում Չավին խաղացել է 1998-2015 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս