17:08  ,  30 հոկտեմբերի, 2019

ESPN. Մոուրինյոն կգլխավորի «Արսենալը»

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գլխավորել Լոնդոնի «Արսենալը», տեղեկացնում է ESPN-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մոուրինյոն պատրաստակամություն է հայտնել բանակցել «Արսենալի» ղեկավարության հետ և ընդունել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը:

ժոզե Մոուրինյոն մարզչական աշխատանքով չի զբաղվում 2018 թվականի դեկտեմբերից, երբ հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Ավելի վաղ իսպանական պարբերականները հաղորդում էին, որ Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է նաև պորտուգալացու նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում