01:55  ,  30 հոկտեմբերի, 2019

«Ինտերը» հաղթեց «Բրեշիային» ու բարձրացավ առաջին տեղ

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերը» հյուրընկալվելիս հաղթանակ տարավ «Բրեշիայի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով:

«Ինտերի» կազմից 22-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, իսկ 63-րդ րոպեին «Ինտերի» հաղթանակն ամրագրեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Սլովակիայի ազգային հավաքականը ներկայացնող պաշտպան Միլան Շկրինյարը 76-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ:

Այժմ «Ինտերն» ունի 25 միավոր և ժամանակավորապես կգլխավորի Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բրեշիա» - «Ինտեր»՝ 1:2

Միլան Շկրինյար, 76 - Լաուտարո Մարտինես, 22, Ռոմելու Լուկակու, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով