09:11  ,  30 հոկտեմբերի, 2019

Կարեն Խաչանովը Փարիզի «Մասթերսում» չպաշտպանեց տիտղոսը

Փարիզի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցել է գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ եւ պարտություն է կրել։  Շտրուֆը հաղթել է 7:6 (7:5), 3:6, 7:5 հաշվով։ Այս թենիսիստները հանդիպեցին չորրորդ անգամ, Շտրուֆը տարավ երկրորդ հաղթանակը։

Կարեն Խաչանովը այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,2 միլիոն եվրո է։

Փարիզի մրցաշարն այս շարքի 9 մրցաշարերից վերջինն է տարվա ընթացքում։ Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս