00:00  ,  30 հոկտեմբերի, 2019

«Աթլետիկոն» միավորներ կորցրեց

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվել էր «Ալավեսին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

«Ալավեսի» կազմից աչքի ընկավ իսպանացի հարձակվող Լուկաս Պերեսը, իսկ «Աթլետիկոյի» միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:

Այժմ «Աթլետիկոն» 20 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, սակայն 2 խաղ ավել է անցակցրել 19 միավոր ունեցող «Բարսելոնայից» և 18 միավոր ունեցող «Ռեալից»: Առաջատարը «Գրանադան» է, որն ունի 20 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ալավես» - «Աթլետիկո»՝ 1:1

Լուկաս Պերես, 83 - Ալվարո Մորատա, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում