21:54  ,  29 հոկտեմբերի, 2019

Էմերին հայտնել է՝ Օզիլը երբ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կստանա

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է թիմի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Օզիլն ընդգրկվել է «Լիվերպուլի» հետ հանդիպման հայտացուցակում և հնարավորություն կստանա խաղադաշտ դուրս գալ:

«Լիվերպուլի» հետ հանդիպումը հիանալի հնարավորություն է, որպեսզի Օզիլը ցույց տա, թե ինչի է ընդունակ»,- «Արսենալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Էմերին:

Նշենք, որ Անգլիայի Լիգայի գավաթի «Լիվերպուլ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English