14:11  ,  29 հոկտեմբերի, 2019

Աշխարհի ռեկորդ․ 7 ամսում բարձրացել է 8000 մետրից բարձր բոլոր գագաթները

Նեպալցի լեռնագնաց Նիրմալ Պուրյան 7 ամսում բարձրացել է ծովի մակերեսից 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող բոլոր լեռնային գագաթները, ինչը համաշխարհային ռեկորդ է։

Մեծ Բրիտանիայի ծովային հետեւակի նախկին ծառայողը 14 գագաթների նվաճումը սկսել է այս տարվա ապրիլի 23-ին եւ ավարտել հոկտեմբերի 29-ին։

Նախորդ նվաճումը պատկանում էր հարավկորեացի Կիմ Չանգ-Հոյին, որը 2013-ին ավարտել էր 14 գագաթների նվաճումը՝ 7 տարի 10 ամիս 6 օրում։

Նիրմալ Պուրյայի ռեկորդի ժամանակացույցը

  1. Անապուրնա (8091 մ)՝ ապրիլի 23 
  2. Դհաուլագիրի (8167 մ)՝ մայիսի 12 
  3. Կանչենջանգա (8586 մ)՝ մայիսի 15 
  4. Էվերեստ (8848 մ)՝ մայիսի 22 
  5. Լհոցզե (8516 մ)՝ մայիսի 22 
  6. Մակալու (8485 մ)՝ մայիսի 24 
  7. Նանգապարբատ (8126 մ)՝ հուլիսի 3 
  8. Գաշերբրում I (8080 մ)՝ հուլիսի 15 
  9. Գաշերբրում II (8035 մ)՝ հուլիսի 18 
  10. Չոգորի (8614 մ)՝ հուլիսի 24 
  11. Բրոուդ-Պիկ (8051 մ)՝ հուլիսի 26 
  12. Չո-Օյու (8201 մ)՝ սեպտեմբերի 23 
  13. Մանասլու (8156 մ)՝ սեպտեմբերի 27 
  14. Շիշաբանգմա (8027 մ)՝ հոկտեմբերի 29 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում