11:07  +04,  29 հոկտեմբերի, 2019

Եվգենի Մալկին․ ԱՄՆ-ն իմ երկրորդ տունն է, որդիս նույնպես ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն, ամերիկյան «Պիտսբուրգ Պինգվինզի» հարձակվող Եվգենի Մալկինը հաստատել է, որ ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն։

«Ռուսաստանի օրենքներով կարելի է ունենալ երկու անձնագիր, ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Որդիս նույնպես ունի երկու անձնագիր։ Հնարավոր է՝ նա այստեղ դպրոց գնա։ Ես ԱՄՆ-ում եմ արդեն 13 տարի, կինս նույնպես այստեղ է։ ԱՄՆ-ն իմ երկրորդ տունն է։ Դեմ եմ, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դիմակայության մեջ են»,- 33-ամյա Մալկինի խոսքը մեջբերում է Triblive-ը։

Ավելի վաղ Մալկինի բիզնես նախագծերի իրավաբան Դմիտրի Մաչիխինն էր առաջին անգամ հայտնել, էր մարզիկն ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ