23:48  ,  28 հոկտեմբերի, 2019

Կլոպը հերքել է Սալահի վնասվածքի մասին լուրերը

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է, որ թիմի հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում:

«Սալահի հետ ամեն ինչ կարգին է: Բժիշկները պարզապես մի փոքր օգնություն են ցույց տվել նրան, սակայն Սալահի մոտ վնասվածք չի հայտնաբերվել»,- Կլոպի խոսքը փոխանցում է Fourfourtwo-ն:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» հետ հանդիպման վերջնամասում Սալահը փոխարինվեց:

«Լիվերպուլը» հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում