22:09  ,  28 հոկտեմբերի, 2019

Արման Դարչինյանի հաղթական նորամուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Դարչինյանը հոկտեմբերի 27-ին առաջին մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

25-ամյա բռնցքամարտիկը 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային Արման Դարչինյանը հասել էր մինչև քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում