18:49  ,  28 հոկտեմբերի, 2019

Իկարդի. Այս ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ երբևէ խաղացել եմ

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդին հայտարարել է, որ երջանիկ է զգում իրեն Ֆրանսիայի չեմպիոնի կազմում և ցանկություն ունի հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ Թոմաս Տուխելի գլխավորած թիմում:

«Ես խաղացել եմ «Ինտերում», որտեղ իմ կողքին մեծագույն ֆուտբոլիստներ են հանդես եկել, սակայն այս ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ երբևէ խաղացել եմ:

Երջանիկ եմ ՊՍԺ-ում և ցանկանում եմ հաջորդ տարի ևս խաղալ այստեղ»,- Իկարդիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքը պատկանում է Միլանի «Ինտերին»: 26-ամյա հարձակվողը վարձակալությամբ ՊՍԺ-ում հանդես է գալիս ամառվանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով