16:23  ,  28 հոկտեմբերի, 2019

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Մայքլ Ջորդանի

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը նշել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականի իր տարբերակը՝ ընդգրկելով նաեւ իրեն․ Սքոթի Պիպեն, Մեջիք Ջոնսոն, Հակիմ Օլաջյուվոն, Ջեյմս Ուորթի, Մայքլ Ջորդան։

«Ես խաղացել եմ այս տղաների հետ նույն թիմում, նրանց դեմ եմ խաղացել։ Երբ ամեն ինչ լուրջ է, ես ընտրում եմ այն մարդկանց, որոնց ճանաչում եմ»,- 56-ամյա Ջորդանի խոսքը մեջբերում է fadeawayworld.net-ը։

Ջորդանը կրկնակի օլիմպիական չեմպիոն է, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 6-ակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում