13:18  ,  28 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում 2000 գոլ խփած առաջին ակումբն է

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Նորվիչին» 3։1 հաշվով հաղթելու շնորհիվ դարձել է Պրեմյեր լիգայում 2000 գոլ խփած առաջին ակումբը, հաղորդում է Sky Sports-ը։ Մանչեսթերյան ակումբի 2000-րդ գոլը խփել է Սկոթ Մաքթոմինայը։

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլը Պրեմյեր լիգայում 1992թ․ օգոստոսին խփել է Մարկ Հյուզը, 500-րդ գոլը՝ Էնդի Քոուլը 1999թ․ փետրվարին, 1000-րդ գոլը՝ Կրիշտիանու Ռոնալդուն 2005թ․ հոկտեմբերին, 1500-րդ գոլը՝ Դիմիտար Բերբատովը՝ 2011թ․ դեկտեմբերին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում