02:01  ,  28 հոկտեմբերի, 2019

Իկարդիի եւ Մբապեի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին՝ 4։0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում ընդունեց «Մարսելին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հարձակվողներ, արգենտինացի Մաուրո Իկարդիի եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեի երկուական գոլերը՝ 4։0։

ՊՍԺ-ն 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Նանտի» նկատմամբ։ «Մարսելը» 7-րդն է՝ 16 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 4։0 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 10, 26, Կիլիան Մբապե, 32, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով