00:50  ,  27 հոկտեմբերի, 2019

«Աթլետիկոն» ուժեղ էր «Աթլետիկից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Դաշտի տերերը հաղթանակ տարան 2։0 հաշվով։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան իսպանացիներ, կիսապաշտպան Սաուլը եւ հարձակվող Ալվարո Մորատան։

«Աթլետիկոն» 19 միավորով հավասարվեց առաջատար «Բարսելոնային», որն այս տուրում պետք է հանդիպեր Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն Սուպերկլասիկոն տեղափոխվեց Կատալոնիայում այժմ առկա անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով եւ տեղի կունենա դեկտեմբերին։ «Աթլետիկը» 13 միավորով 10-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Աթլետիկո» - «Աթլետիկ»՝ 2։0 (տեսանյութ)

Սաուլ, 28, Ալվարո Մորատա, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում