21:57  ,  26 հոկտեմբերի, 2019

Լուկակուի գոլը «Ինտերին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում Միլանի «Ինտերը» իտալացի Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ տանը մրցեց «Պարմայի» հետ եւ չօգտվեց «Յուվետուսին» շրջանցելու հնարավորությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

«Ինտերին» պարտությունից փրկեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլը երկրորդ խաղակեսում։

«Ինտերը» 22 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է առաջատար «Յուվենտուսից», որն այս տուրում 1։1 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը «Լեչեի» հետ։ «Պարման» 7-րդն է՝ 13 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ինտեր» - «Պարմա»՝ 2։2 (տեսանյութ)

Անտոնիո Կանդրեւա, 23, Ռոմելու Լուկակու, 51 - Յան Կարամո, 26, Ժերվինյո, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով