18:58  ,  26 հոկտեմբերի, 2019

«Յուվենտուսը» բավարարվեց 1 միավորով

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ հյուրընկալվեց «Լեչեին» եւ բավարարվեց 1 միավորով։ Գրանցվեց 1։1 հաշիվ։

50-րդ րոպեին հաշիվը բացեց «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։ Սակայն արդեն 6 րոպե անց 11 մետրանոց նշանակվեց հյուրերի դարպասին։ «Լեչեից» հաշվի հավասարությունը վերականգնեց իտալացի կիսապաշտպան Մարկո Մանկոզուն։

Հանդիպմանը չէր մասնակցում թուրինյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը ստացել էր հանգստանալու հնարավորություն։

«Յուվենտուսը» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Միլանի «Ինտերը» հետ է 2 միավոր։ «Լեչեն» վաստակել է 8 միավոր եւ 16-րդն է։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լեչե» - «Յուվենտուս»՝ 1։1 (տեսանյութ)

Մարկո Մանկոզու, 56, 11մ - Պաուլո Դիբալա, 50, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով