17:21  ,  26 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայի 10-րդ տուրում հյուրընկալեց «Աստոն Վիլային»։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը, բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։

«Մանչեսթեր Սիթին» 22 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլից» հետ է 3 միավոր։ «Աստոն Վիլան» 13-րդն է՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 3։0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 46, Կեւին Դե Բրույնե, 65, Իլկայ Գյունդոգան, 70

Հեռացում՝ Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), 87, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում