13:43  ,  26 հոկտեմբերի, 2019

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ ոքի է խաղացել Մալթայի թիմի հետ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 25-ին ընկերական հանդիպում է անցկացրել Մալթայի ազգային հավաքականի հետ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը ոչ ոքի խաղաց: Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով:

Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում Հայաստանն առավելության էր հասել Մալթայի նկատմամբ 10:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը. 12․ Սարգիս Ասկաջյան, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն Դե Կամպոս, 20․ Վիկտոր Դե Սոուզա։

Մալթա - Հայաստան` 3։3 (0։2)

Արմանդո Գյեպալի, 25, Աարոն Մոնտեբելո, 35, Կարլ Ացոպարդի, 36 - Սարո Գալստյան, 10, Գարեգին Մաշումյան, 16, Մամիկոն Ոսկանյան, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում