11:17  ,  26 հոկտեմբերի, 2019

«Լեսթերը» կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լեսթերն» արտագնա խաղում ուժերը չափեց «Սաութհեմփթոնի» հետ: Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը հաղթանակի հասավ 9:0 հաշվով:

«Լեսթերը» կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 1995 թվականին գրանցած արդյունքը: Մանչեսթերյան ակումբը «Իսպվիչ Թաունի» նկատմամբ հաղթանակի էր հասել 9:0 հաշվով: Այս հաղթանակներն ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակներն են Պրեմիեր լիգայի պատմության մեջ:

«Լեսթերն» այժմ 20 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:

11-րդ տուրում Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը կմրցի «Կրիստալ Փելասի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով