20:28  ,  25 հոկտեմբերի, 2019

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Նիկոլյա Պեպեն ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն խաղացող։

Պորտուգալական «Վիկտորիա Գիմարաեշի» հետ խաղում Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Հիշեցնենք, որ «Արսենալը» կամային հաղթանակ տարավ «Վիկտորիա Գիմարաեշի» նկատմամբ 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English