15:36  ,  25 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն խաղացող։

Իտալական «Ատալանտայի» դեմ խաղում 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, վաստակել 11 մետրանոց, կատարել գոլային փոխանցում։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության էր հասել 5։1 հաշվով։

Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ բելգիական «Բրյուգեի» հետ խաղում (5։0) երեք գոլ խփած Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, բելգիական «Գենկի» հետ խաղում (4։1) դուբլի հեղինակ դարձած անգլիական «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակ տարավ Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը դարձել էր դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում