13:48  ,  25 հոկտեմբերի, 2019

ԵԱ Մ-23․ Մրցահարթակում են Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (ուղիղ)

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ է մտել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը: Այս տարվա աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարում է մինչեւ 23 տարեկանների 89 կգ քաշային կարգում:

Նույն քաշային կարգում հանդես է գալիս նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, այս տարվա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը: Հակոբ Մկրտչյանը պոկում վարժության համար պատվիրել է 160 կգ, Դավիթ Հովհաննիսյանը՝ 155 կգ: 

Հրում վարժության համար աշխարհի չեմպիոնը հայտավորել է 200 կգ, Դավիթ Հովհաննիսյանը՝ 190 կգ: Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը օլիմպիական վարկանիշային է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում