10:18  ,  25 հոկտեմբերի, 2019

Ոչ թե ռևանշ, այլ երկրորդ պարտությունդ. Նուրմագոմեդովի հայրը՝ Մաքգրեգորին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրն անդրադարձել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի Մոսկվայում արած հայտարարությանը:

«Եթե դու այդքան շատ ես ցանկանում մենամարտել, ապա կստանաս այդ հնարավորությունը: Դա չի լինի ռևանշ, այլ կլինի քո երկրորդ պարտությունը»,- Աբդուլմանապ Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը հոկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Խաբիբ Նուրմագոմեդովը վախենում է մենամարտել իր հետ:

Մաքգրեգորը նաև նշել էր, որ իր հաջորդ մենամարտը կանցկացնի հաջորդ տարվա հունվարի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս