17:17  ,  24 հոկտեմբերի, 2019

Դե Ռոսին կարող է վերադառնալ «Ռոմա»

Արգենտինական «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին ամռանը կարող է աշխատանքի անցնել իտալական «Ռոմայում», հայտնում է Sky Italia-ն:

«Ռոմայի» ղեկավարությունն առաջարկել է դե Ռոսիին զբաղեցնել ակումբի մանկապատանեկան թիմերից մեկի գլխավոր մարզիչի պաշտոնը:

36-ամյա դե Ռոսին 2000-2019 թվականներին հանդես է եկել «Ռոմայում»: 

Իտալացի հարձակվողի կիսապաշտպանի պայմանագիրը «Բոկա Խունիորսի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում