15:08  ,  24 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլը»՝ ՉԼ-ում 200 գոլ խփած չորրորդ անգլիական ակումբ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում բելգիական «Գենկին» 4։1 հաշվով պարտության մատնած «Լիվերպուլը» դարձավ չորրորդ անգլիական ակումբը, որն այս մրցաշարում խփում է 200 գոլ, հաղորդում է OptaJoe-ն։

Նախկինում 200 գոլի սահմանագիծը հաղթահարել են «Մանչեսթեր Յունայթեդը», Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»։

E խմբում «Լիվերպուլը» 6 միավորով երկրորդ տեղում է, առաջատարն իտալական «Նապոլին» է՝ 7 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում