14:40  ,  24 հոկտեմբերի, 2019

ԵԼ․ «Ռոմայի» հայտացուցակը՝ «Բորուսիայի» դեմ

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը կմասնակցի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը։

Վնասվածքից հետո ապաքինված եւ այս շաբաթ մարզումներ անցկացրած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել հայտացուցակում։

«Ռոմա»․ Պաու Լոպես, Մատեո Կարդինալի, Անտոնիո Միրանտե, Ժուան Ժեզուս, Կրիս Սմոլինգ,Ալեքսանդր Կոլարով, Ֆեդերիկո Ֆասիո, Ջանլուկա Մանչինի, Ալեսանդրո Ֆլորենցի, Լեոնարդո Սպինացոլա, Ռիկարդո Կալաֆիորի, Դիեգո Պերոտի, Ժորդան Վերետու, Նիկոլո Ձանյոլո, Խավյեր Պաստորե, Ալեսիո Ռիկարդի, Էդին Ջեկո, Միրկո Անտոնուչի, Ջասթին Կլույվերտ։

«Ռոմա» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։55-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում