23:28  ,  23 հոկտեմբերի, 2019

Էմերի. Անհնար է խուսափել անհաջողություններից

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Շեֆիլդից» կրած պարտության մասին:

«Անհնար է խուսափել անհաջողություններից: Իմ կարիերայում ես միշտ հանդիպել եմ անհաջողությունների, սակայն երբեք չեմ հուսահատվել և շարունակել եմ աշխատանքս:

Եթե չպարտվեինք, կարող էինք հիմա երրորդը լինել Պրեմիեր լիգայում: Այնուամենայնիվ, մենք լավ աշխատանք ենք կատարում և ամեն ինչ անելու ենք հաղթանակների հասնելու համար»,- Էմերիի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալն» արտագնա խաղում պարտվել էր 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում