22:17  ,  23 հոկտեմբերի, 2019

Կլոպը հետաքրքրված է Ջեյդոն Սանչոյի խաղով

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ուշադրությամբ հետևում է Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի մրցելույթներին, հայտնում է Liverpool Echօ-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Յուրգեն Կլոպը մտադիր է դիմել «Լիվերպուլի» ղեկավարությանը, որպեսզի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբն իրականացնի Ջեյդոն Սանչոյի տեղափոխությունը:

19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում