23:14  ,  23 հոկտեմբերի, 2019

Կոնտեն ցանկանում է «Ինտերում» տեսնել Վիդալին

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերի» ղեկավարությունը ձեռք բերի կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ Վիդալի տեղափոխությունից հետո «Ինտերը» կկարողանա հաղթել Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն և Արտուրո Վիդալը միասին աշխատել են Թուրինի «Յուվենտուսում»:

Արտուրը Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում