21:16  ,  23 հոկտեմբերի, 2019

Իկարդի. Երջանիկ եմ ՊՍԺ-ում

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Միլանի «Ինտերին», խոսել է փարիզյան ակումբում իր մրցելույթների մասին:

«ՊՍԺ եմ տեղափոխվել, որպեսզի իմ խաղով օգնեմ այս թիմին գավաթներ նվաճել:

Երջանիկ եմ ՊՍԺ-ում: Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա հետագայում: Սպասենք մրցաշրջանի ավարտին»,- L'Equipe-ի հաղորդմամբ՝ ասել է Իկարդին:

Հիշեցնենք, որ Իկարդին ՊՍԺ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում