20:03  ,  23 հոկտեմբերի, 2019

Հանուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության՝ Մանջուկիչը պատրաստ է ցածր աշխատավարձ ստանալ

Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության՝ Մանջուկիչը պատրաստ է ստանալ ավելի ցածր աշխատավարձ, քան «Յուվենտուսում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մանջուկիչի տեղափոխությունը կփորձի իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը «Յուվենտուսի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում