19:38  ,  23 հոկտեմբերի, 2019

«Ռեալը» որոշում է ընդունել Դանի Սեբալյոսի ապագայի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը առաջարկ է կատարել Մադրիդի «Ռեալին»՝ թիմի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման նպատակով:

«Արսենալը» 30 միլիոն եվրո է առաջարկել 23-ամյա կիսապաշտպանի ձեռքբերման համար, սակայն Արքայական ակումբը մերժել է առաջարկը, հայտնում է El Desmarque-ն:

Հիշեցնենք, որ Դանի Սեբալյոսը վարձակալությամբ հանդես է գալիս «Արսենալում» ամառվանից:

Ավելի վաղ իսպանացի կիսապաշտպանը հայտարարել էր, որ երջանիկ է զգում իրեն «Արսենալում» և չի ցանկանում վերադառնալ «Ռեալ»:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սեբալյոսը մասնակցել է 8 հանդիպման, Եվրոպայի լիգայում մասնակցել է 2 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում