19:15  ,  23 հոկտեմբերի, 2019

Մաքգրեգոր. Նուրմագոմեդովի հետ ռևանշը վաղ թե ուշ տեղի է ունենալու

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստվում է ռևանշ մենամարտ անցկացնել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

«Խաբիբի հետ մենամարտից շատ դասեր եմ քաղել: Ուշադիր ուսումնասիրել եմ բոլոր մանրուքները և հասկացել՝ որտեղ եմ սխալվել:

Նուրմագոմեդովի հետ ռևանշը վաղ թե ուշ տեղի է ունենալու: Ես անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան»,- Մաքգրեգորի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա հոկտեմբերին: Իռլանդացի մարզիկը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English