18:10  ,  23 հոկտեմբերի, 2019

Նեյմարը չի մասնակցել ՊՍԺ-ի հանդիպումների 50 տոկոսին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղին:

ESPN-ի հաղորդմամբ՝ Նեյմարը ՊՍԺ-ի կազմում բաց է թողել ճիշտ այնքան հանդիպում, որքան հանդիպման որ մասնակցել է՝ 63:

Ավելի վաղ France football-ը տեղեկացրել էր, որ Նեյմարը չի ընդգրկվել 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում, քանի որ վնասվածքների պատճառով երկար ժամանակով բացակայել է խաղադաշտից:

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ կատալոնական «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English