17:48  ,  23 հոկտեմբերի, 2019

Զիդան. Ազարն ամեն օր առաջընթաց է գրանցում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարի մարզավիճակի մասին:

«Գոհ եմ Ազարի խաղից: Նա ամեն օր առաջընթաց է գրանցում: Վստահ եմ, որ առաջիկայում նրա խաղն էլ ավելի է կատարելագործվելու:

«Գալաթասարայի» հետ խաղում Ազարը մի քանի վտանգավոր պահ ստեղծեց, սակայն կարևոր է, որ այդ պահերն ավարտվեն գոլով»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Գալաթասարային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English