17:18  ,  23 հոկտեմբերի, 2019

Լա Լիգան դեմ է Սուպերկլասիկոյի անցկացման նոր ժամկետին

Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը պատրաստվում է բողոքարկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը՝ Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման անցկացման օրվա հետ կապված:

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ մրցաշարի հանդիպումների անցկացման ժամկետի վերաբերյալ որոշում պետք է ընդունի միայն Լա Լիգան: 

Խավիեր Տեբասը նշել է, որ եթե Սուպերկլասիկոն տեղի ունենա դեկտեմբերի 18-ին, ապա Լա Լիգան մեծ ֆինանսական կորուստներ կկրի:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ի, Կատալոնիայում ընթացող քաղաքական ցույցերի պատճառով հետաձգվել է: 

Ավելի ուշ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում ընդունեց հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 18-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում