10:12  ,  24 հոկտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականները մեկնարկում են շախմատի Եվրոպայի առաջնությունում

Վրաստանի Բաթումի քաղաքում հոկտեմբերի 24-ին կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։

Հայաստանի հավաքականը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հանդես կգա Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան, Արման Փաշիկյան կազմով։

Կանանց թիմում Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ կխաղան Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Մ․ Սարգսյանը:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի նորվեգացիների հետ, կանանց Հայաստանի թիմի մրցակիցը կլինի Ֆինլանդիան։

Կանցկացվի 9 տուր։ Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում