16:43  ,  23 հոկտեմբերի, 2019

ԵԼ․ Պոգբան ու Դե Խեան բաց են թողել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց են թողել նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի մարզումը սերբական «Պարտիզանի» դեմ խաղից առաջ։ Նրանց մասնակցությունը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը հարցականի տակ է, հաղորդում է The Sun-ը։

Պոգբան վնասվածքի պատճառով չի խաղում սեպտեմբերի 30-ից։ Դե Խեան վնասվածք էր ստացել անցած շաբաթ Իսպանիայի հավաքականում, սակայն հասցրեց վերականգնվել եւ մասնակցել «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը (1։1)։

Հոկտեմբերի 23-ի մարզումը բաց են թողել նաեւ Նեմանյա Մատիչը, Լյուկ Շոուն, Դիոգու Դալոտը եւ Ակսել Տուանզեբեն։

«Պարտիզան» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։55-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում