14:48  ,  23 հոկտեմբերի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է հեռացնել Ֆավրին եւ հրավիրել Մոուրինյոյին

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը դիտարկում է թիմի շվեյցարացի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրին հեռացնելու տարբերակը, հաղորդում է Bild-ը։

Գերմանական ակումբը Ֆավրից ակնկալում է տիտղոսներ Գերմանիայում եւ եվրագավաթներում։ Սակայն անբավարար արդյունքների դեպքում, կհեռացնի նրան։ «Բորուսիան» ցանկանում է հրավիրել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, որը 2018թ․ դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո դեռ չունի մարզչական աշխատանք։

Գերմանիայի առաջնության 8 տուրից հետո «Բորուսիան» 15 միավորով չորրորդն է, Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երեք տուրում վաստակել է 4 միավոր եւ առաջին տեղում է՝ գոլերի տարբերությամբ գերազանցելով նույնքան միավոր վաստակած «Բարսելոնային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում