14:16  ,  23 հոկտեմբերի, 2019

Կիլիան Մբապե․ Ցանկանում եմ ապացուցել, որ առանց ինձ ՊՍԺ-ի համար բարդ է

Ցանկանում եմ ապացուցել, որ առանց ինձ ՊՍԺ-ի համար բարդ է, ասել է փարիզյան ակումբի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի խաղում փոխարինման է դուրս եկել 52-րդ րոպեին եւ երեք գոլ խփել բելգիական «Բրյուգեին»։ Վնասվածքից հետո Մբապեն անցկացրեց երկրորդ հանդիպումը։

«Ցանկանում էի մեկնարկից դուրս գալ խաղադաշտ, մտածում էի, որ կհայտնվեմ մեկնարկային կազմում, բայց մարզիչն այլ որոշում ընդունեց։ Ստիպված էի ընդունել այդ որոշումը։ Թիմն առանց ինձ էլ լավ էր խաղում, բայց ես պետք է պայքարեմ մեկնարկային կազմում իմ տեղի համար։ Երկու ամիս է ամբողջական հանդիպում չեմ անցկացրել։ Ցանկանում էի ապացուցել, որ կարեւոր եմ։ Վնասվածքիցս ոչ մի հետեւանք չի մնացել, 100 տոկոս պատրաստ եմ, ցանկանում եմ առաջին րոպեից խաղալ»,- Մբապեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Մբապեն գերազանցել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը՝ դառնալով Չեմպիոնների լիգայում 15 գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում