11:42  ,  23 հոկտեմբերի, 2019

Մբապեն գերազանցեց Մեսիի ռեկորդը

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցեց «Բարելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը՝ դառնալով Չեմպիոնների լիգայում 15 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել բելգիական «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի խաղում՝ գոլերի քանակը այս մրցաշարում հասցնելով 17-ի։ 

Մբապեն այդ ցուցանիշին հասել է 20 տարեկան 306 օրականում։ Մեսին Չեմպիոնների լիգայում 15 գոլի սահմանագծին հասել էր 21 տարեկան 288 օրականում։ Երրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, լեգենդար իսպանացի Ռաուլը՝ 22 օրական 163 օրական։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր 

A խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:1 (տեսանյութ)

Տոնի Կրոս, 18

«Բրյուգե» (Բելգիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:5 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 7, 63, Կիլիան Մբապե, 61, 79, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում