13:47  ,  23 հոկտեմբերի, 2019

Գվարդիոլա․ Ռահիմ Ստերլինգն անհավանական խաղացող է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում իտալական «Ատալանտայի» նկատմամբ 5։1 հաշվով հաղթանակը՝ գովելով թիմի անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին, որը այդ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

«Ստերլինգն ունի զարմանալի ֆիզիկական հնարավորություններ, նա շատ ուժեղ է։ Խաղից մեկ օր անց արդեն նա պատրաստ է դուրս գալ խաղադաշտ։ Զարմանալի է, թե ինչպես է նա կարողանում այդքան արագ վերականգնվել։

Նա կարող է խաղալ երկու եզրերում էլ, շատ արագ է, հրաշալի օգնում է պաշտպանությունում։ Նա անհավանական խաղացող է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Չեմպիոնների լիգայի C խմբում «Մանչեսթեր Սիթին» տարել է երեք հաղթանակ եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում