10:20  ,  23 հոկտեմբերի, 2019

Ֆելիսիանո Լոպեսը կրկնեց պարտությունների քանակով հակառեկորդը թենիսում

Իսպանացի Ֆելիսիանո Լոպեսը, Վիեննայի մրցաշարի առաջին շրջանում 4։6, 3։6 հաշվով պարտվելով ֆրանսիացի Ժիլ Սիմոնին, կրկնեց պարտությունների քանակով հակառեկորդը թենիսում։

Լոպեսը կարիերայի ընթացքում կրել է 444 պարտություն (տարել 485 հաղթանակ)։ Լոպեսը կրնեց ֆրանսիացի Ֆաբրիս Սանտորոյի հակառեկորդը։ Սանտորոն 444 պարտության հետ ունի 470 հաղթանակ։

38-ամյա Լոպեսը մտադիր էր կարիերան ավարտել 2018-ին, սակայն շարունակեց այն։ Այս տարի նա հաղթել է 19 մրցախաղերում, նվաճել է Լոնդոնում անցկացված Queens Club մրցաշարի հաղթողի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս