00:18  ,  23 հոկտեմբերի, 2019

Մաքգրեգորը նշել է Նուրմագոմեդով - Ֆերգյուսոն դիմակայության ֆավորիտին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը խոսել է Խաբիբ Նուրմագոմեդով - Տոնի Ֆերգյուսոն դիմակայության մասին:

«Վստահ եմ, որ հրաշալի մենամարտ է լինելու: Ֆերգյուսոնը շատ ամուր մարզիկ է, որի հետ շատ դժվար է մենամարտելը, սակայն ես կարծում եմ, որ Խաբիբը կհաղթի»,- Մաքգրեգորի խոսքը փոխանցում է Mirror-ը:

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ կմենամարտի 2020 թվականի մարտին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Քոնոր Մաքգրեգորը հոկտեմբերի 24-ին կժամանի Մոսկվա, որտեղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կխոսի իր հետագա ծրագրերի մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում